Երբ պետք լինի՝ հանելու ենք ռուսական ռազմաբազան․ Խաչատրյան

Երբ պետք լինի՝ հանելու ենք ռուսական ռազմաբազան․ Խաչատրյան

Հայաստանը երբևէ այսքան բարձր սուբեյկտայնություն չի ունեցել, որքան հիմա։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

«Հայստանի հետ հշաիվ են նստում թե՛ Արևմուքտը, թե՛ ԱՄՆ-ն և շատ այլ ռազմավարական հարցեր են քննարկվում։ Այն ժամանակներում, այո՛, Մարի Զախարովայի երկրում էր որոշվում շատ հարցերը, թե Հայաստանը որտեղ պետք է գնա և այլն։ Անվտանգության հետ կապված էլպետք է ասեմ, որ Հայաստանը բազմաշերտ է սարքում իր անվտանգային համակարգն ու ամեն ինչ անելու է, որպեսզի դա բավարարի այսօրվա պահանջներին, դա հիմա ում է դուր գալիս կամ ում դուր չի գալիս, էական չէ։

Ցավոք սրտի մենք տեսել ենք այն անվտանգային համակարգը, որը ունեցել ենք, ընդամենը թղթի վրա գրված պայմաններ են եղել, որոնք ի կատար չեն ածվել։ Դրա չգործելու հետևանքով այսօր Ադրբեջանը 150 կմ քառակուսի տարածք է օկուպացրել և այլն, մենք այլևս անհիմն վստահելու կամ հավատալու իրավունք չունենք և գործնական քայլերի ենք դիմել բոլոր ուղղություններով»։

Անդրադառնալով այն հարցին, թե ռուս սահմանապահները անվտանգության հարցում լուրջ դերակատություն ունեն, Խաչատրյանը նկատեց․ «Այո՛, ունեն, բայց պետք է ասենք հետևյալը՝ ռազմաբազան գույություն ունի, ամեն դեպքում Հայաստանի նոր անվտանգային համակարգի գծագրությունից պարզ կդառնա, թե մեր հետագան ինչպես է լինելու։ Պետք է ասեմ, որ այդ ռազմաբազան ոչնչով չօգնեց, երբ գրավեցին ՀՀ սուվերեն տարածքները, այս պահին ֆիզիկապես կանգնած են սահմանին, բայց որևէ դրական դերակատարում չունեցան, երբ ՀՀ-ի կոնկրետ սպառնալիքներ կային ու այսօր էլ կա»։

Դիմելով լրագրողներին պատգամավորը նշեց․ «Ես քաղաքական գործիչ եմ, և պարտավոր չեմ ասել՝ ինչո՞ւ չենք հանում կամ երբ ենք հանելու ռազմաբազան, երբ պետք լինի հանելու ենք, հանելու ենք այն ժամանակ, երբ պետք է լինելո»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում