Քիմ Քարդաշյանը ամուսնուց՝ Քանյե Ուեսթից, ամուսնալուծվելու հայց է ներկայացրել

Քիմ Քարդաշյանը ամուսնուց՝ Քանյե Ուեսթից, ամուսնալուծվելու հայց է ներկայացրել

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ամուսնալուծության հայց է ներկայացրել ամուսնուց՝ երաժիշտ Քանյե Ուեսթից: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով Fox News-ին:

Նշվում է, որ զույգն ամուսնացած էր գրեթե 7 տարի, ունեն 4 երեխա:

Արդեն մի քանի ամիս Ուեսթն ու Քարդաշյանը միմյանցից առանձին էին ապրում:

Հաղորդվում է նաև, որ զույգի պառակտման մասին առաջին լուրերը ի հայտ եկան այն բանից հետո, երբ 2020-ի ամռանը Ուեսթը հայտարարեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններին առաջադրելու մասին:

Քանյե Ուեսթը 2020-ի հուլիսի 5-ին հայտնել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում