Արցախում 81-ամյա կինը նետվել է պատշգամբից և մահացել
ԱՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ փետրվարի 1-ին` ժամը 08:30-ի սահմաններում, 1941թ. ծնված Ժենյա Աբգարի Հարությունյանը կյանքին վերջ տալու նպատակով իրեն ցած է նետել իր տան՝ Ստեփանակերտ քաղաքի Իսակով 3/28 հասցեի պատշգամբից և մահացել:
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության ավագ քննիչը:
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր և կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Կարծիքներ