ԳՀՀԾ-ի շուրջ Իրանի հետ բանակցությունները գտնվում են «եզրափակիչ փուլում». ԱՄՆ-ի Պետդեպարտամենտ

ԳՀՀԾ-ի շուրջ Իրանի հետ բանակցությունները գտնվում են «եզրափակիչ փուլում». ԱՄՆ-ի Պետդեպարտամենտ

Իրանի հետ բանակցությունները իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու շուրջ գտնվում են եզրափակիչ փուլում, կողմերին ոչ ավելի, քան մի քանի շաբաթ Է մնացել համաձայնագրի հասնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին հայտարարել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը:

«ՄԵնք այժմ գտնվում ենք ճանապարհի եզրափակիչ հատվածում: Ինչպես մենք արդեն ասել ենք, դրանք (բանակցությունները) չեն կարող հավերժ շարունակվել: Դա ո՛չ կանխագուշակում Է, ո՛չ սպառնալիք եւ ո՛չ Էլ արհեստականորեն սահմանված ժամկետներ: Դա ընդամենը պահանջ Է, որը մենք հասցրել ենք Իրանին եւ «5+1» խմբի բոլոր անդամներին»,-Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչն ասել Է հեռախոսային ճեպազրույցի ընթացքում:

Նրա խոսքով՝ իրանական միուկային գործարքի պայմանների կատարմանը կողմերի վերադարձին մնում Է ոչ ավելի, քան մի քանի շաբաթ: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել Է, որ Թեհրանին անհրաժեշտ Է քաղաքական որոշում ընդունել, թե արդյոք նա մտադիր Է վերադառնալ ԳՀՀԾ-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում