Էկոնոմիկայի փոխնախարարը կգործուղվի Ժնև

Էկոնոմիկայի փոխնախարարը կգործուղվի Ժնև

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 3-ը կլինի Ժնևում՝ Շվեյցարիայի Համադաշնությունում:

Այս մասին տեղեկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից: Փոխնախարարը մասնակցելու է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի` պետություն-մասնավոր գործընկերության հարցերով աշխատանքային խմբի 6-րդ նստաշրջանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում