ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հնդկաստանի Անկախության 78-րդ օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հնդկաստանի Անկախության 78-րդ օրվա կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի իշխանությանն ու ժողովրդին Անկախության 78-րդ օրվա առիթով:

«Մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Հնդկաստանի մեր բարեկամներին Անկախության 78-րդ օրվա կապակցությամբ:

Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը և պատրաստ է նոր բարձունքների հասցնել երկկողմ հարաբերությունները»,- գրված է ուղերձում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում