Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա

Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում, Ռինդ գյուղում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
Կարծիքներ