Տիգրան Վահեի Հովսեփյանը՝ Լոռու մարզպետի խորհրդական
ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի 2022թ. մայիսի 2-ի, թիվ 227-Ա որոշմամբ Տիգրան Վահեի Հովսեփյանը նշանակվել է Լոռու մարզպետի խորհրդական:
Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանից:
Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը:
Ծնվել է 02.03.1990թ. Վանաձոր քաղաքում:
1997-2007թթ. սովորել է Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցում:
2013թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Մաքսային գործ» բաժինը՝ ստանալով բակալավրի որակավորում:
2015թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Մաքսային գործ» բաժինը՝ ստանալով մագիստրոսի որակավորում:
2013-2014թթ. աշխատել է «Յունիբանկ» ԲԲԸ-ում՝ որպես գանձապահ մենեջեր:
2017-2019թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ:
2019-2020թթ. աշխատել է «Դեկորա Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես վաճառքի խորհրդատու:
2008-2010թթ. ծառայել է ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերում:
2015թ. մասնակցել է ՀՀ ՊԵԿ կողմից իրականացվող ուսումնական դասընթացներին և գերազանցությամբ հանձնել մասնագիտական որակավորման քննությունները:
2016թ. ստացել է մաքսային միջնորդական գործունեության լիցենզիա:
2016թ. ավարտել է «Ֆին Կոր» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված «Գործնական հաշվապահության հիմնարար կուրս և գործնական պրակտիկա» թեմայով 7-ամսյա դասընթացը:
2020-2022թ.թ. եղել է Լոռու մարզպետի օգնականը:
Անկուսակցական է։ Ամուսնացած չէ:
Կարծիքներ