Պաղեստինցիները պետք է ամրապնդեն միասնությունը երկխոսության միջոցով․ Սիրիայի ԱԳՆ

Պաղեստինցիները պետք է ամրապնդեն միասնությունը երկխոսության միջոցով․ Սիրիայի ԱԳՆ

Սիրիան սկզբունքային դիրքորոշում է ընդունում՝ աջակցելու Պաղեստինի ժողովրդի անքակտելի իրավունքներին՝ անկախ պետություն ստեղծելու համար։ Ինչպես կիրակի օրը հաղորդել է SANA գործակալությունը , այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը։

Պաղեստինի ազգային ազատագրման շարժման կենտրոնական կոմիտեի քարտուղար գեներալ Ջիբրիլ Ռաջուբի գլխավորած պաղեստինյան պատվիրակության հետ Դամասկոսում հանդիպման ժամանակ նա հանդես է եկել պաղեստինցիների միասնության ամրապնդման օգտին: «Պաղեստինյան շարքերը միավորելու և ազգային իղձերն իրականացնելու համար անհրաժեշտ է երկխոսություն»,- ասել է Միկդադը։

Սիրիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Դամասկոսը դատապարտում է Իսրայելի իշխանությունների «ճնշումները և օկուպացված հողերում անօրինական բնակավայրեր» ստեղծելու նրանց հանցավոր քաղաքականությունը։ «Սիրիան և Պաղեստինը մշտապես բախվում են իսրայելական ագրեսիայի և միջազգային իրավունքի խախտումների»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում