Սիսիանում հայտնաբերվել է աղիքային վարակով ևս 43 հիվանդ․ որոշ կետերում ջրի որակը դեռևս չի համապատասխանում նորմերին
Սիսիանում շարունակվում են ջրի նմուշառումները։ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ կետերում այն դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։
Այսօրվա դրությամբ Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 5 քաղաքացի, դուրս գրվել՝ 3-ը: Դեռևս բուժումը շարունակում է 11 պացիենտ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական տեղաշարժով:
Մայիսի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում բակային համայցով հայտնաբերվել է ևս 43 հիվանդ:
Ընդհանուր առմամբ Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 445 դեպք:
Բոլոր հիվանդների մոտ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ եղել են դեռևս բռնկման օրվանից։
Դեպքերը սկսել էին արձանագրվել մայիսի 9-ից եւ շարունակ ավելանում են:
Կարծիքներ