Թուրքական օդուժը գնդակոծել է Իրաքում PKK-ի դիրքերը
Թուրքական կործանիչները գնդակոծել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերը Հյուսիսային Իրաքի Էրբիլ նահանգում, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի երեկոյան հայտնել է տեղական As-Sumaria հեռուստաալիքը՝ հղում անելով Արաբական Հանրապետության անվտանգության ծառայություններում աղբյուրին։
«Թուրքական կործանիչները ռմբակոծել են Մախմուր ճամբարի մերձակայքում գտնվող PKK-ի թիրախները։ Ըստ նախնական տվյալների՝ զոհվել և վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ [PKK] հրամանատարներից մեկը», - ասել է աղբյուրը։
Անկարան PKK-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն և ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը։ Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար դիպուկ հարվածներ են հասցնում Իրաքում այն օբյեկտներին, որտեղ այս կազմակերպությունն ունի ճամբարներ, ապաստարաններ, հրամանատարական կետեր և զենքի պահեստներ։ Նման անդրսահմանային գործողությունների համար զինվորականներին սանկցիա է տալիս խորհրդարանը, որը վերջին տարիներին երկարաձգել է մեկ տարով տրված համապատասխան մանդատը։ Բաղդադն իր հերթին դատապարտում է թուրք զինվորականների գործողությունները՝ դրանք համարելով Իրաքի ինքնիշխանության խախտում։
Կարծիքներ