Լեհաստանի վարչապետն ասում է, որ Եվրոպան պարտվում է Ռուսաստանի հետ առճակատման ժամանակ

Լեհաստանի վարչապետն ասում է, որ Եվրոպան պարտվում է Ռուսաստանի հետ առճակատման ժամանակ

Եվրոպան ներկայումս պարտվում է Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման մեջ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական առումով։ ՏԱՍՍ-հաղորդմամբ՝ այս մասին գրել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին բրիտանական The Daily Telegraph թերթի կայքում ուրբաթ օրը հրապարակված հեղինակային հոդվածում։

«Աճող ռուսական սպառնալիքի պայմաններում եվրոպական կառավարությունները հիմնականում պասիվ են եղել: Առաջնորդները չունեին քաջություն և վճռականություն՝ խզելու գործարար կապերը Կրեմլի հետ: Օղակը ձգվում է ոչ թե Մոսկվայի, այլ Եվրոպայի վզին», - գրում է Մորավիեցկին: 

Վարչապետը պնդում է, որ Մոսկվան ցինիկորեն և արդյունավետ կերպով օգտվում է եվրոպական թուլությունից՝ վարելով ցավալի ռացիոնալ քաղաքականություն։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում