Ֆենիքսում հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 10-ի

 Ֆենիքսում հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 10-ի

ԱՄՆ-ի Ֆենիքս քաղաքում (Արիզոնա նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել է ինը ոստիկան և ևս մեկ կին։ Այս մասին ուրբաթ օրը հայտնու  է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Fox հեռուստաընկերության տեղական բաժնին ։

Նախկինում հաղորդվում էր վեց զոհի մասին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ կասկածյալը, որը նախկինում բարիկադավորվել էր շենքում, մահացել է։ Տուժած ոստիկաններից մեկի վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն։

«Իրավիճակը հանգուցալուծվել է: Բնակչության համար վտանգ չկա: Քանի դեռ հետաքննիչները աշխատում են տեղում, տարածքը կարգելափակվի», - ասվում է Ֆենիքսի ոստիկանության Twitter-յան գրառման մեջ :


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել այն բանից հետո, երբ ստացվել են կրակոցների մասին հաղորդումներ։ Կասկածյալը կրակ է բացել, երբ տանն է մոտեցել իրավապահներից մեկը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում