«BMW»-ն բախվել է «Honda»-ին, ապա՝ ծառին և կառավարության շենքի պատին. կա վիրավոր
Սեպտեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմանում Երևանի բնակիչը՝ 26-ամյա Կարեն Հովսեփյանը, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ 1 հասցեի դիմաց՝ ՀՀ կառավարության շենքի մոտ, բախվել է Երևանի բնակիչ՝ 56-ամյա Արմեն Մարտիրոսյանի կողմից կայանված «Honda» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, բախվել ծառին, ապա առաջ ընթանալով՝ բախվել կառավարության մասնաշենքի պատին, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Կ. Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Կարծիքներ