Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մարզիչներ Վազգեն Բադալյանի, Հարություն Նազարյանի և Իսրայել Հակոբկոխյանի գլխավորությամբ՝ մեծաքանակ թիմով` 28 մարզիկով, ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Ընտրանին նախապատրաստվում է Մոնտենեգրոյում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Այս հավաքից հետո երիտասարդ բռնցքամարտիկները մեկ նախապատրաստական փուլ էլ կանցնեն «Օլիմպավանում»։
Կարծիքներ