Արարատի մարզում ջրանցքից դուրս է բերվել 3 անչափահաս տղայի դի, ևս մեկը որոնվում է

Արարատի մարզում ջրանցքից դուրս է բերվել 3 անչափահաս տղայի դի, ևս մեկը որոնվում է

Այսօր՝ օգոստոսի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր ուղի գյուղով անցնող ջրատարի մեջ ավտոմեքենա է ընկել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են փրկարարները, որոնք ջրատարում կողաշրջված Mercedes մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի, այս պահին էլ հետախուզական աշխատանքներ են կատարում, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է ևս 1 հոգի եղած լինի ավտոմեքենայում:

Դեպքի վայր են ժամանել Արարատի մարզպետը, Ոստիկանության Արարատի բաժնի պետը, Արարատի մարզի դատախազը:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված գյուղացիները պատմել են, որ 3 երեխաները Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչներ էին, անչափահաս տղաներ, 3-ն էլ սովորում էին նույն դպրոցում, և կան կասկածներ, որ բացի այդ 3 տղաներից, 1 հոգի նույնպես եղել է այդ ավտոմեքենայում, տեղեկությունը ճշտվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում