Արագածոտնի մարզպետը պետական պարգևները հանձնել է զոհված զինծառայողների հարազատներին
Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանի հետ այսօր այցելել ենք Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «#ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրվել՝
Թեմուր Արթուրի Կոտոյանը (Ալագյազ համայնք Կանիաշիր բնակավայր)
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «#ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» մեդալով են պարգևատրվել՝
Ազատ Վահագնի Մխիթարյանը (Բազմաղբյուր համայնք)
Սիմոն Գեղամի Ասատրյանը (Բազմաղբյուր համայնք)
Մանուկ Սլավիկի Մանուկյանը (Արտաշավան համայնք)
Գևորգ Դավիթի Մանասարյանը (Ոսկեվազ համայնք)
Հրայր Հարությունի Համբարձումյանը (Ապարան համայնք)
Ժիրայր Արթուրի Գեղամյանը (Ապարան համայնք)
Տիգրան Գառնիկի Գալստյանը (Ապարան համայնքի Արագած բնակավայր)
Հավհաննես Սպարտակի Բեյբությանը (Ապարան համայնքի Արագած բնակավայր)
Էդգար Հովհաննեսի Ավետիսյանը (Ապարան համայնքի Կայք բնակավայր)
Անմահացած զինծառայողների հարազատներին պետական պարգևները հանձնելուց հետո զրուցել ենք նրանց հետ:
Իմ խոնարհումն ու զորակցությունն եմ հայտնում նահատակների ընտանիքներին: Ձեր որդիները հերոսներ են, այդ մասին պետք է բարձրաձայնել և արժանավույն գնահատել մեր հերոսներին: Մեկ այլ հերոսություն էլ այն է, որ այս ցավից հետո դուք ձեր մեջ ուժ եք գտնում ապրելու: Իմացեք, որ ձեր վշտի ու ցավի մեջ մենք ձեզ մենակ չեն թողնելու ու ցանկացած հարցում ձեր ընտանիքի կողքին ենք լինելու:
Հ.Գ. Մարզի զոհված հերոսների ընտանիքներին այցելությունները կլինեն շարունակական»,- գրել է մարզպետը:
Կարծիքներ