ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը Հնդկա- խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մարտահրավեր Է նետում Չինաստանին. Պեկին
Միացյալ Նահանգների նոր ռազմավարությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բացահայտ մարտահրավեր Է նետում Չինաստանին: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության ղեկավար Վան Ին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
«Վերջերս ամերիկյան կողմը ներկայացրեց այսպես կոչված նոր Հնդկա - խաղաղօվկիանոսյան ռազմավարությունը՝ Չինաստանը բացահայտորեն համարելով գլխավոր մարտահրավերը տարածաշրջանում: Բացի դրանից, Տայվանի միջոցով Չինաստանի դիմադարձման սկզբունքի ներառման փորձը Միացյալ Նահանգների տարածաշրջանային ռազմավարությունում թյուր ազդանշան Է Չինաստանի դիմադարձան եւ ճնշման մասին»,- մեջբերում Է Վան Իի խոսքը ՉԺՀ-ի ԱԳՆ-ի կայքը:
Վան Ին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի որոշ պաշտոնատար անձանց՝ Չինաստանի հետ երկարաժամկետ խիստ մրցակցության կոչերը կարող են վերաճել «համընդհանուր առճակատման» երկու երկրների միջեւ: ԱՄՆ-ում որոշ պաշտոնատար անձինք Չինաստանի հետ երկարաժամկետ սուր մրցակցության կոչ են անում, որը, միանգամայն հավանական Է, կարող Է վերաճել համընդհանուր առճակատման Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ