Մարիա Կարապետյանը կողմ չի քվեարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերվող բանաձևին
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը ձեռնպահ է եղել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերվող բանաձևին:
Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշեց, որ ինչպես բյուրոյի երեկվա քննարկման մի մասը և ընդունված հայտարարության նախագիծը, այնպես էլ՝ Քաղաքական կոմիտեի օրակարգի հարցերից մեկը նվիրված էր Ուկրաինայի շուրջ իրավիճակին:
Նա նշեց, որ բանաձևի բովանդակությունը խմբագրման կենթարկվի և կհրապարակվի: Պատգամավորը խորհուրդ տվեց սպասել բանաձևի հրապարակմանը:
«Իմ հույսն է, որ խաղաղությունը կպահպանվի, որ երկխոսության միջոցով հնարավոր կլինի թոթափել լարվածությունը։ Մնացած հարցերի շուրջ այս պահին մեկնաբանություն չեմ տա»,- նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ բյուրոյի քվեարկությանը կողմ չի քվեարկել, ձեռնպահ է եղել:
Կարծիքներ