Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են կրակոցներ արձակել Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են կրակոցներ արձակել Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով

Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարությունը:

«Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում:

ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ Արցախի ՆԳՆ-ն հորդորում է բոլոր լրատվամիջոցներին հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում