Նոյեմբերի 15-21-ը ԱԻՆ ՓԾ-ում ստացվել է 9 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Նոյեմբերի 15-21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 9 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Չարենցավան-Ալափարս, Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան, Սյունիքի մարզի Մեղրի-Քաջարան և Կոտայքի մարզի Զովունի-Նոր Գեղի ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 4 տուժած։
Կարծիքներ