Մավրիկիայում դելֆինների զանգվածային մահվան պատճառով բողոքի ակցիաներ են սկսվել
Մավրիկիայում ճապոնական նավից նավթի թափվելու հետեւանքով դելֆինների զանգվածային մահվան պատճառով բողոքի ակցիաներ են սկսվել: Բողոքի ակցիաներին հարյուրավոր մարդիկ են հավաքվել, հաղորդում է Associated Press-ը:
Ցուցարարները պաստառներ են ունեցել՝ ուղղված կառավարությանը: Պաստառների վրա գրված է եղել՝ «Դուք խիղճ չունեք»:
Իշխանությունները հայտնել են, որ 39 դելֆինների մահվան պատճառը հայտնի չէ: Փորձագետները կարծում են, որ պատճառը դարձել են Հնդկական օվկիանոսում հայտնված քիմիկատները:
Հանրապետության բնակիչներն ու բնապահպանները պահանջում են հետաքննել պատճառները:
Կարծիքներ