Խամենեին ԱՄՆ նոր պատժամիջոցներն անվանել է Իրանի դեմ հանցագործություն
Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին ԱՄՆ նոր պատժամիջոցներն անվանել է իսլամական հանրապետության դեմ հանցագործություն: Նա համապատասխան հայտարարությունը կատարել է այսօր իրանական միջուկային, հրթիռային եւ ռազմական ծրագրերի դեմ Վաշինգտոնի սահմանափակող միջոցառումների ընդլայնման ֆոնին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ պատժամիջոցներն Իրանի դեմ հանցագործություն են»,- ասել է Խամենեին: Ղուրբան բայրամ զոհաբերության կրոնական տոնին նվիրված նրա ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:
Իրանի հոգեւոր առաջնորդը հավելել է, որ բանակցությունների վերաբերյալ առաջարկներին հանդիման Իրանը չպետք է զիջումների գնա: «Եթե ԱՄՆ պայմաններն ընդունվեն, նա նորերը կդնի»,- շեշտել Խամենեին:
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն երեկ հայատարարել էր, որ Վաշինգտոնը ընդլայնում է Թեհրանի դեմ պատժամիջոցները: Նրա խոսքով՝ լրացուցիչ սահմանափակումները կոչված են խանգարելու Իրան արտադրանքի մատակարարումներին, որը կարող է օգտագործվել միջուկային, հրթիռային եւ ռազմական ծրագրերի իրականացման ժամանակ:
Կարծիքներ