ՊԵԿ-ի թիմը՝ Բոլուլինգի մրցաշարում հաղթող
Պետական եկամուտների կոմիտեի բոուլինգի թիմը հաղթող է ճանաչվել Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային արհմիության նախաձեռնությամբ տեղի ունեցած ամենամյա բոուլինգի մրցաշարում, հայտնում է ՊԵԿ մամլո ծառայությունը։
Թիմային 8-րդ առաջնությունը նվիրված է Հայաստանի պետական հիմնարկների արհմիության 90 ամյակին:
Մրցաշարում առաջին տեղը զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի թիմը՝ արժանանալով ճյուղային արհմիության գավաթին: Թիմի անդամները նաև պարգևատրվել են ոսկե մեդալներով և պատվոգրերով:
Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Հայաստանի պատմության թանգարանի և Երևանի քաղաքապետարանի արհմիության թիմերը։
Հիշեցնենք, որ ՊԵԿ թիմը արդեն երկրորդ տարին անընդմեջ բոուլինգի մրցաշարում առաջին տեղն է զբաղեցնում։
Կարծիքներ