Ամստերդամում Կիևին զենք մատակարարելու դեմ ցույց է տեղի ունեցել
Հերթական ակցիան՝ ի պաշտպանություն խաղաղ բանակցությունների և Ուկրաինային զենք մատակարարելու դեմ, տեղի է ունեցել Ամստերդամում։ Ավելի քան 100 մարդ հավաքվել է հանրահավաքի կենտրոնական Դամ հրապարակում, այնուհետև երթով շարժվել է քաղաքով՝ սպիտակ դրոշները ձեռքներին, որոնք խորհրդանշում են խաղաղությունը:
«Ես արդեն վեց ամիս է, ինչ մասնակցում եմ նման միջոցառումների,- ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է մի ցուցարար, ով խնդրել էր իրեն Իրինա անվանել:- Չեմ կարող հավատալ, թե ինչ է անում Նիդեռլանդները, դա ուղղակի աներևակայելի է: Մեզ պետք է խաղաղություն, ՆԱՏՕ-ի երկրները պետք է կանգնեցնեն Ուկրաինային, դրա համար ես գալիս եմ այստեղ, որպեսզի մենք և մեր երեխաները ապագա ունենանք»: «Ես ուզում եմ, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը լինի, ոչ թե թշնամի»,- ընդգծել է ակտիվիստուհին՝ ձեռքին պահելով սրտի տեսքով ռուսական դրոշը։ «Ես ցանկանում եմ, որ մեր երկրները զարգացնեն համագործակցությունը տնտեսության, մշակույթի, սոցիալական ոլորտում, այստեղ մեծ հեռանկարներ կան, մենք սխալ ուղղությամբ ենք նայում, պետք է նայենք ոչ թե Արևմուտքին ու ԱՄՆ-ին, այլ Արևելքին և Ռուսաստանին»:
Կարծիքներ