Կոլումբիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Կոլումբիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տադո քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 10 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ