Թուրքիայի ֆոնդային ինդեքսը 6000 կետով հատել է պատմական սահմանագիծը

Թուրքիայի ֆոնդային ինդեքսը 6000 կետով հատել է պատմական սահմանագիծը

Ստամբուլի BIST100 ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսն այսօր 6000 կետով գերազանցել է պատմական սահմանագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ТАСС»-ին, այդ մասին են վկայում առցանց առևտրի տվյալները։

Առևտրական գործարքների մեկնարկին ինդեքսը նույնպես ունեցել է բարձր դիրքեր և շարունակել է աճել օրվա ընթացքում՝ հասնելով գագաթնակետին  (մինչև 6005 կետ), իսկ առևտրային գործարքների ավարտին BIST100-ի արժեթղթերն ավելացել են մոտ 4,2%-ով: Նման ակտիվացումը կապված է նաև երկարատև տոների հետ, որոնք առնչվում են թյուրքալեզու ժողովուրդների մոտ տարածված Կուրբան-Բայրամին։

Ամենամեծ աճը գրանցել են ցամաքային և օդային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային ընկերությունների բաժնետոմսերը։ Տոնական օրերին նրանցից շատերը հայտնել են փոխադրումների ռեկորդային ծավալների մասին, ինչն ազդել է առևտրականների վարքագծի վրա։ Մի շարք ընկերությունների բաժնետոմսերն աճել են 7-9%-ով։ Աճել են նաև էներգետիկայի և շինարարության ոլորտների ընկերությունների ակտիվները։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում