Իրազեկման հարթակը ձեզ կօգնի գտնել պետական աջակցության այն ծրագրերը, որոնք դուք իրավունք ունեք ստանալ

Իրազեկման հարթակը ձեզ կօգնի գտնել պետական աջակցության այն ծրագրերը, որոնք դուք իրավունք ունեք ստանալ

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից ստեղծված պետական աջակցության ծրագրերի https://irazekum.am հարթակը նպատակ ունի մեկ վայրում համախմբել և քաղաքացիների համար հասանելի դարձնել պետական աջակցության բոլոր գործող ծրագրերը։

https://irazekum.am կայքում պետական աջակցության ծրագրերը ներկայացված են պարզ, համակարգված և մատչելի ձևաչափով։ Այստեղ քաղաքացիները կարող են ծանոթանալ ծրագրերի ամբողջական բովանդակությանը, ինչպես նաև ստանալ ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ պայմաններ, պահանջներ և ընթացակարգեր։

Հարթակը հասանելի է նաև բջջային հավելվածի տարբերակով, ինչը հնարավորություն է տալիս օգտատերերին ցանկացած պահի հետևել ծրագրերի թարմացումներին և նորություններին։

Բջջային հավելվածը կարող եք ներբեռնել՝ iOS համակարգերի համար՝ https://apps.apple.com/am/app/irazekum-state-programs/id6450367495

Android համակարգերի համար՝ https://play.google.com/store/apps/details?id=am.gov.irazekum&hl=hy

«Irazekum» հարթակը ստեղծվել է քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու և պետական աջակցության ծրագրերից օգտվելը առավել պարզ ու արդյունավետ դարձնելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում