Դոմինիկյան Հանրապետությունում պայթյունի հետևանքով կա 12 զոհ, 65 վիրավոր
Դոմինիկյան Հանրապետությունում տեղի ունեցած պայթյունից առնվազն 12 մարդ է մահացել, 65 մարդ՝ վիրավորվել: Եվս 55 մարդ անհետ կորած է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով հանրապետության Կարմիր խաչի գրասենյակի տարածած հաղորդագրությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Սան Կրիստոբալ նահանգի Վիլլա Վալդես շրջանում՝ առևտրի կենտրոններից մեկի մոտ: Պայթյունի հետևանքով լիովին ավերվել է 3 կառույց:
Երկրի նախագահ Լուիս Աբինադերը կարգադրել է մոբիլիզացնել արտակարգ ծառայությունները՝ միջադեպին արձագանքելու համար:
Կարծիքներ