Էրիկ Վարդանյան․ Կուզեի՝ նորամուտիս խաղը հաղթական լիներ
Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի՝ «Արարատի» հետ խաղում ակումբի սան Էրիկ Վարդանյանը նշեց իր նորամուտը «Ուրարտուի» կազմում։ 23-ամյա ֆուտբոլիստը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է թիմի կազմում իր առաջին պաշտոնական խաղի ու այլ թեմաների մասին․
ՆՈՐԱՄՈՒՏԻ ՄԱՍԻՆ
«Առաջին խաղս անցկացրի, շատ կուզեի, որպեսզի հաղթական լիներ, ես էլ թիմին օգնեի խփած գոլով կամ արդյունավետ փոխանցմամբ, բայց, ցավոք, չստացվեց։ Ինչևէ, ուրախ եմ նորամուտիս համար, կփորձեմ ավելի բարելավել մարզավիճակս և ավելի լավ հանդես գալ մյուս խաղերում»։
«ԱՐԱՐԱՏԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Խաղադաշտում պայքար էր ընթանում, երկու թիմերն էլ շատ էին ուզում հաղթել, միևնույն ժամանակ պաշտպանությունում էին լավ գործում, այդ պատճառով էլ երկու թիմն էլ դժվարացավ գոլ խփել»։
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ
«Լավ ենք սկսել այս հատվածը, կարող էինք անցկացրած խաղերում ավելի լավ արդյունքների հասնել։ Թիմին ավելի շատ միավորներ են պետք, որպեսզի հնարավորինս բարձր հորիզոնականում հայտնվի մրցաշրջանի ավարտին։ Սակայն, այս պահին ավելի շատ կենտրոնացած ենք գավաթի հանդիպումի վրա, ամեն ինչ անելու ենք այն հաղթելու համար»։
Կարծիքներ