ԱՄՆ-ը պատվիրակություն է ուղարկում Վենեսուելա՝ թուլացնելու Կարակասի կապերը Մոսկվայի հետ
ԱՄՆ-ը ձգտում է թուլացնել Կարակասի կապերը Մոսկվայի հետ՝ այդ նպատակով պատվիրակություն ուղարկելով Վենեսուելա, որը նախատեսում է հանդիպել Նիկոլաս Մադուրոյի կառավարության ներկայացուցիչների հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ պատվիրակությունը Վենեսուելա է մեկնել շաբաթ օրը։ Այն բաղկացած է Պետդեպարտամենտի և Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչներից։ Պարբերականը չի տալիս պատվիրակության կազմը, չի բացահայտում լատինաամերիկյան հանրապետությունում գտնվելու ժամկետները, սակայն նշում է, որ Կարակաս գործուղված Վաշինգտոնի պատվիրակության մակարդակը դարձել է «վերջին տարիներին ամենաբարձրը»։
The New York Times-ը մատնանշում է, որ Ուկրաինայում սրման ֆոնին ԱՄՆ-ն ճիգ է գործադրում Ռուսաստանը բաժանելու իր միջազգային դաշնակիցներից: Նրա աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնը վախենում է անվտանգության սպառնալիքներից, որոնք կարող են գալ Լատինական Ամերիկայի ռուս դաշնակիցների կողմից «Ռուսաստանի Դաշնության հետ խորացող առճակատման» դեպքում։ Բացի այդ, նշվում է հրապարակման մեջ, ԱՄՆ-ը կարող է Վենեսուելային դիտարկել որպես նավթի հնարավոր մատակարար՝ Ռուսաստանի էներգետիկ հատվածի սահմանափակումների դեպքում։
Ռուսաստանի և Վենեսուելայի երկկողմ տնտեսական հարաբերությունների հիմքում, մասնավորապես, Վենեսուելայի էներգետիկ ռեսուրսների զարգացման ոլորտում համագործակցության նախագծերն են, այդ թվում՝ «Ռոսզարուբեժնեֆտ»-ի մասնակցությամբ։ Վենեսուելայի նավթագազային պետական PDVSA ընկերության հետ համատեղ գործում են հինգ համատեղ ձեռնարկություններ, որոնք միասին արդյունահանում են օրական մոտ 100 հազար բարել։
Կարծիքներ