Գլխավոր դատախազի հայտարարագրում որպես եկամուտ ներառված է նաև 2022 թվականի հունվարին բանկից ստացված հիփոթեքային վարկը․ պարզաբանում
Գլխավոր դատախազի հայտարարագրում որպես եկամուտ ներառված է նաև 2022 թվականի հունվարին բանկից ստացված հիփոթեքային վարկը: Այս մասին պարզաբանում են Գլխավոր դատախազությունից։
«Լրատվամիջոցներն այսօր «Աննա Վարդապետյանը մեկ տարում 73 մլն դրամ եկամուտ է ունեցել» վերնագրով լուր են տարածել, որից կարող է տպավորություն ստեղծվել, որ ՀՀ գլխավոր դատախազի եկամուտները շեշտակի ավելացել են:
Պարզաբանենք, որ համաձայն հայտարարագրման կարգի՝ հայտարարագրելիս եկամտի մեջ ներառվում է նաև վարկի գումարը: Իսկ Աննա Վարդապետյանը 47 մլն 780 հազար դրամ բնարակարանի ձեռքբերման հիփոթեքային վարկը վերցրել է մինչև գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելը՝ 2022 թվականի հունվարին»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ