Ողբերգական դեպք Երևանում. Խորենացի փողոցում կայանված Opel Astra-ում փրկարարները հայտնաբերել են տղամարդու դի

Ողբերգական դեպք Երևանում. Խորենացի փողոցում կայանված Opel Astra-ում փրկարարները հայտնաբերել են տղամարդու դի

Հունիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 10 շենքի մոտ կայանված ավտոմեքենայում դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: Օպերատիվորեն ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Ռազմիկ Հ.-ն է:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում