Զորակցում ենք «Մայր Հայաստան»-ին․ Վարդանիկը՝ ընտրակաշառքների մասին

Հայտնում ենք մեր զորակցությունը «Մայր Հայաստան»-ին։ Այս մասին հայտարարություն է տարածել Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի գրասենյակը:
Հիշեցնենք, որ խուզարկություններ են իրականացվում «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում և մի քանի անձի բնակարաններում։
Խուզարկությունները կապված են ընտրակաշառքի տրամադրման վերաբերյալ հրապարակված ձայնագրությունների հետ:
Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, որպես ընտրակաշառք խոստացվել է նաև վառելափայտ, ճանապարհի խճապատում:
Կարծիքներ