Կեղծիքը չի դադարում, բայց չի անցնելու. Գոհար Մամիկոնյան

 Կեղծիքը չի դադարում, բայց չի անցնելու. Գոհար Մամիկոնյան

 Կեղծիքը չի դադարում, բայց չի անցնելու
ֆեյսբուքի հայկական տիրույթում, ինչպես նաև մի շարք լրատվամիջոցներում շրջանառվում են Աննա Պետրոսյան անունով օգտատիրոջ կողմից հրապարակված «Սեռական առողջության այբբենարան» գրքույկից լուսանկարներ։ ❌Օգտատիրոջ գրառումից տպավորություն է ստեղծվում, թե խոսքը գրքի մասին է, որը դասավանդվում է դպրոցներում, մասնավորապես՝ տարրական դասարաններում։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել նաև «Սեռական առողջության այբբենարանի» համահեղինակ, մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Խաչիկյանի հետ։ Վերջինս նշել է, որ գրքույկը հրատարակվել է դեռևս 1999 թվականին։ Բրոշյուրի համահեղինակներն են Մերի Խաչիկյանը, Ժասմեն Հարությունյանը և «Ընտանիքի առողջության պահպանման հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (վերջինս այլևս չի գործում)։
Բժշկուհի Խաչիկյանը հավելեց, որ գրքույկը նախատեսված չի եղել դպրոցական ծրագրի համար, այն տրամադրվել է մասնագիտական սեմինարի շրջանակում, որի մասնակիցները եղել են 16 տարեկանից բարձր անձինք։ Ավելին, գրքույկները ոչնչացվել են՝ մասնակիցների կողմից նկարազարդումների բացասական արձագանքից հետո։
գրքույկը դպրոցական ծրագրում ներառված չի, ինչպես և ներառված չի սեռական դաստիարակություն անունով որևէ առարկա։

Գոհար Մամիկոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում