Ռամոսի գոլն օգնեց ՊՍԺ-ին խոշոր հաշվով հաղթել Ռեյմսին

Ռամոսի գոլն օգնեց ՊՍԺ-ին խոշոր հաշվով հաղթել Ռեյմսին

Լիգա 1-ի 22-րդ տուրում ՊՍԺ-ն ընդունել էր «Ռեյմսին» ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսի ավարտից մեկ րոպե առաջ․ գոլի հեղինակ դարձավ Մարկո Վերատին։

Երկրորդ կեսի միջնամասում՝ 62-րդ րոպեին հանդիպման հաշիվը կրկնապատկեց Սերխիո Ռամոսը՝ իր առաջին գոլը խփելով փարիզյան թիմի կազմում։ 5 րոպե անց Ֆաեսի ինքնագոլի շնորհիվ հաշիվը դարձավ 3-0, իսկ 75-րդ րոպեին Դանիոլն դրեց խաղի վերջակետը։

Այս տուրից հետո ՊՍԺ-ն 53 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեյմսը» 24 միավորով՝ 14-րդն է։