Տոկիոն Ուկրաինայում գտնվող ճապոնացիներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել իրենց անվտանգությունն ապահովելու համար
Ճապոնիայի կառավարությունը Ուկրաինայի հայրենակիցներին կոչ է անում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները իրենց անվտանգությունն ապահովելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Շահագրգիռ երկրների հետ համագործակցելով՝ մենք ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացմանը և արագ կընդունենք բոլոր անհրաժեշտ որոշումները», - ասել է նա։
«Մենք կոչ ենք անում այնտեղ գտնվող մեր հայրենակիցներին պատրաստվել իրավիճակի ցանկացած փոփոխության և ձեռնարկել հնարավոր ամեն ինչիրենց անվտանգության համար»։
Առայժմ Տոկիոն խորհուրդ չի տալիս Ճապոնիայի քաղաքացիներին լքել Ուկրաինան կամ ձեռնպահ մնալ այս երկիր մեկնելուց։
Կարծիքներ