Զինծառայողը երեք մարդ է սպանել Վորոնեժի մոտակայքում գտնվող օդանավակայանում
Զինծառայողը երեք մարդ է սպանել Վորոնեժի մոտակայքում գտնվող ռազմական օդանավակայանում, հայտնել է աղբյուրը տարածաշրջանի արտակարգ ծառայություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Զինծառայողը հրաձգություն է սկսել, կրակել է ատրճանակից, որը վերցրել էր սպայից: Երեք մարդ է զոհվել: Նա [հարձակվողը] բարիկադավորվել էր իր զորամասի տարածքում»,- նշվում է աղբյուրը:
Ըստ աղբյուրի իրավապահ մարմիններում` սպանվածների թվում մեկ սպա եւ երկու զինվոր է: «Սպանվածների թվում կա մեկ սպա եւ երկու զինվոր: Ինքը` զինծառայողը, փախուստի է դիմել, նրա որոնումներն իրականացվում են ինչպես զորամասի տարածքում, այնպես էլ դրանից դուրս»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ թարմացված տեղեկությունների` մայոր, կապրալ եւ ժամկետային զինծառայող է սպանվել:
Ըստ զրուցակցի` հետախուզվում է Վորոնեժում բնակվող 2000 թվականին ծնված Անտոն Միխայլովիչ Մակարովը, նա իր մոտ կարող է զենք ու երկու պահուստատուփ ունենալ:
Կարծիքներ