Ռուսաստանն ու Թուրքիան, հնարավոր է, համատեղ արտադրեն S-400 ՀՕՊ համակարգեր

Ռուսաստանն ու Թուրքիան, հնարավոր է, համատեղ արտադրեն S-400 ՀՕՊ համակարգեր

Թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Անկարան և Մոսկվան կարող են համաձայնության գալ S-400 ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության հարցում՝ գրում է ermenihaber.am -ը։

Ինչպես հայտնի է, Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են պայմանագիր կնքել S-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի վերաբերյալ։

Սակայն պայմանագրի կետերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն։ Թուրքական կողմը նշում է, որ ի տարբերություն առաջին խմբաքանակի՝ երկրորդ խմբաքանակի պարագայում հնարավոր է տեխնոլոգիական տրանսֆերի միջոցով որոշ դետալներ արտադրվեն հենց Թուրքիայում։

Այսպիսով չի բացառվում, որ S-400 ՀՕՊ համակարգերը կարտադրվեն Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ մասնակցությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում