Իշխանությունները համամասնական ընտրակարգը վաղը կքննարկեն արտահերթ նիստում. ինչ է սպասվում
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, վաղը խորհրդարանում արտահերթ նիստ է սպասվում: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն քննարկել «Ընտրական օրենսգրքի» մի դրույթ, այն է առաջիկա ընտրություններին գնալ համամասնական ընտրակարգով ու ԸՕ-ից հանել վարկանիշային ընտրակարգը:
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` «Ընտրական օրենսգրքի» փաթեթի փոփոխությունները իշխանությունները նպատակ ունեն քննարկել ապրիլի կեսին, իսկ այժմ կքննարկեն ու կփոխեն ընտրակարգը: Նշենք նաև, որ ԸՕ-ն իշխանություններն ուղարկել են Վենետիկի հանձնաժողով, բայց դեռ պատասխան չեն ստացել:
Հավելենք, որ խորհրդարանական ընդդիմությունը` ի դեմս ԼՀԿ-ի, դեմ է արտահայտվել համամասնական ընտրակարգով առաջիկա ընտրությունների գնալուն:
Սոնա Գրիգորյան
Կարծիքներ