Միրզոյանը շնորհավորել է Էմիլ Հուրեզյանուին Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էմիլ Հուրեզյանուին Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Ջերմ շնորհավորանքներ հղելով Էմիլ Հուրեզյանուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ակնկալում են մեր հետագա համագործակցությունը Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերությունների խորացման և Եվրամիության հետ մեր առավել հավակնոտ օրակարգի ձևավորման գործում»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը:
Նա նաև հրաժեշտ է տվել Լումինիցա Օդուբեսկուին, որը Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թ. հունիսից:
«Բարձր եմ գնահատում մեր սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության ընդլայնման և մեր երկկողմ կապերի ամրապնդման գործում»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը:
Կարծիքներ