Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ը կնվազի 2-4 աստիճանով։
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +24+26:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +19+24,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +19+24,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +23+25,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +19+24,
Լոռիում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +21+24,
Տավուշում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +22+25,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +19+24,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +24+26,
Արարատում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +25+27,
Արմավիրում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +25+27,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +19+24,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +25+27,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +17+21,
Արցախում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +18+21 (հովիտներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+26):
Կարծիքներ