Ուկրաինան Կանադայից լրացուցիչ վարկ կստանա 290,5 մլն դոլարի չափով

Ուկրաինան Կանադայից լրացուցիչ վարկ կստանա 290,5 մլն դոլարի չափով

Ուկրաինան Կանադայից լրացուցիչ վարկ կստանա 400 մլն կանադական դոլարի (290,5 մլն դոլար) չափով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության կայքը։

«Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն Կանադայի կառավարության հետ ստորագրել է չորրորդ լրացուցիչ համաձայնագիրը՝ 400 միլիոն կանադական դոլարի լրացուցիչ վարկի համար»,- ասվում է տեքստում։ Տրվում է 10 տարի ժամկետով, տոկոսադրույքը կազմում է տարեկան 1,5%։ Արտոնյալ ժամկետը 4,5 տարի է՝ սկսած դրամական միջոցների ստացման օրվանից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում