Հնդկաստանի և Դանիայի վարչապետները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կոպենհագենում հնդկա-դանիական հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությանը։
«Երկու վարչապետներն էլ իրենց խորը մտահոգությունն են հայտնել Ուկրաինայում շարունակվող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ: Նրանք միանշանակ դատապարտել են Ուկրաինայում խաղաղ բնակիչների մահը: Նրանք կրկնել են ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը»,- ասվում է մայիսի 3-ին Հնդկաստանի ԱԳՆ-ի կայքում հրապարակված փաստաթղթում։
Կարծիքներ