«Զվարթնոցում» ՌԴ 94-ամյա քաղաքացին օդանավում հանկարծամահ է եղել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հաղորդվել, որ օդանավի մեջ քաղաքացի է մահացել։ Նշված վայր են ժամանել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 94-ամյա Յուգաբեռ Թորոսյանն էր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Կարծիքներ