Պուտինի եւ Մակրոնի հանդիպումն «առաջ Է մղել» Ուկրաինայի իրադրության ապաԷսկալացումը. Financial Times

Պուտինի եւ Մակրոնի հանդիպումն «առաջ Է մղել» Ուկրաինայի իրադրության ապաԷսկալացումը. Financial Times

 Financial Times թերթը, վկայակոչելով ֆրանսիական աղբյուրների, հայտարարել Է, որ Մոսկվայում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի բանակցությունների ֆոնին «առաջ Է մղվել» Ուկրաինայի շուրջ իրադրության ապաԷսկալացումը, մասնավորապես, իբր քննարկվել Է Բելառուսից ռուսաստանցի զինվորականների դուրսբերումը զորավարժությունների ավարտից հետո:

«Ըստ Ֆրանսիայի պաշտոնյանների, ձեռք Է բերվել նոր ռազմական նախաձեռնություններ չցուցաբերելու եւ ռուսական զորքերի տեղաբաշխման շուրջ ընդարձակ երկխոսություն վարելու համաձայնություն: Երկու պաշտոնյաները հայտնել են, որ համաձայնությունը նաեւ կարող Է ներառել այս ամսին Բելառուսից ռուսական ուժերի դուրսբերում ընդգրկուն համարտեղ զորավարժությունների ավարտից հետո, որոնց մասնակցում Է մոտավորապես 30 հազար մարդուց բաղկացած զորակազմ:

Դա նաեւ կհանգեցնի հետագա հանդիպումների եւ «հավաքական անվտանգության շուրջ կառուցվածքավորված երկխոսության» համաձայնագրի,-գրում Է թերթը՝ վկայակոչելով աղբյուրների: Նշվում Է, որ Պուտինը եւ Մակրոնը նման խոստումների քննարկման մասին չեն հիշատակել բանակցություններից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում