Ախուրյան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հենասյանը․ կան տուժածներ
Փետրվարի 3-ին, ժամը 01:41-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հենասյանը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևորներ Գ. Գ.-ին (ծնված 1981 թ.), Ա. Գ.-ին (ծնված 1984 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Կարծիքներ