Միասնական քննությունները շարունակվում են

Միասնական քննությունները շարունակվում են

Միասնական քննությունները շարունակվում են

Հայոց պատմություն, քիմիա եւ աշխարհագրություն: Հուլիսի 4-ին դիմորդները հենց այս առարկաներից հանձնեցին քննություն: Շիրակի մարզի քննական կենտրոնները եղել են 10-րդ եւ 21-րդ դպրոցները: Համավարակով պայմանավորված՝ նախքան քննության մեկնարկը իրականացվել է դիմորդների ջերմաչափում, հանձնվել են նոր դիմակներ, ըստ սահմանված կարգի՝ քննական սեղանների միջեւ պահպանված է եղել հեռավորությունը:

Թիվ 21  Օյունջյան կրթահամալիրում տեղակայված քննական կենտրոնի ղեկավար Ալեքսան Եսայանը Freenws.am-ի լրագրողի հետ զրույցում  նշեց, որ  քննական օրվա համար հայտագրված դիմորդներից բացակա է եղել ընդամենը 1-ը, իսկ մյուսները ճիշտ ժամանակին ներկայացել են:

Ըստ նրա   օրն անցել է բավականին հանգիստ, արտառոց միջադեպեր չեն արձանագրվել: Դիմորդներին առավոտյան ընդունել ենք ըստ պարետի սահմանած ցուցումների:  Իսկ կենտրոնի տարածքը վերահսկել են ոստիկանության ներկայացուցիչները: Քննական օրվա ընթացքում  դիմորդներին մի քանի  անգամ առաջարկվել է փոխել դիմակները և ախտահանել ձեռքերը, ինչից շատերը չեն հրաժարվել:

Ի դեպ, նշենք, որ նույն քննական կենտրոնում այսօր  դիմորդները  քննություն են հանձնել  Աշխարհագրություն, Քիմիա և Հայոց պատմություն առարկաներից:  Նախատեսված դիմորդների թիվը  եղել է 86,  Աշխարհագրություն առարկայից  27, Քիմիա առարկայից  23 իսկ Հայոց պատմություն առարկայի համար հայտ էր ներկայացրել 36 դիմորդ, որից մեկը չեր ներկայացել քննական կենտրոն:

Հիշեցնենք, որ այս տարի բուհ ընդունվելու համար դիմորդները հանձնելու են մեկ քննություն, որը կհամարվի գլխավորը տվյալ մասնագիտության համար: Հուլիսի 6-ին կկայանա մաթեմատիկայի միասնական քննությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում