Այսօրվա իրադարձությունները ինչ-որ պահի կանգնեցվեցին, թեպետ բազմաթիվ էին ներսի և դրսի թափթփուկները որոնք ձեռքերը շփելով արյուն էին տենչում. Մկրտիչ Իսրայելյան

Այսօրվա իրադարձությունները ինչ-որ պահի կանգնեցվեցին, թեպետ բազմաթիվ էին ներսի և դրսի թափթփուկները որոնք ձեռքերը շփելով արյուն էին տենչում. Մկրտիչ Իսրայելյան

Կարծիք եկեղեցականներ-աշխարհիկներ առճակատումը մեր պատմության անբաժանելի մասն է եղել, սկսած 301 թվականից։ Պետք չի աչքերը կլորացնել ու գոռալ՝ վայ աման էս ինչ է կատարվում… Նախկին առճակատումների մասին մենք միշտ կարդացել ենք գրքերում, իսկ հիմա ուղղակի նույն բանի ներկան ենք ու նոր տեխնոլոգիաների շնորհիվ լրբազավրերի աղմուկը ավելի շատ է դարձել։ Ավելի քան 1700 տարի շարունակվող եկեղեցի-պետություն (թագավորություն) բանավեճը մի օր պետք է կարգավորել։ Էդ կարգավորումը բնականաբար հարթ չի լինելու, բայց անհրաժեշտություն է մեր ազգի, պետության հետագա համերաշխության համար։

Ես որպես ՀՀ քաղաքացի և Առաքելական եկեղեցու հետևորդ բնականաբար չեմ ուզենա, որ խարխլվեն ազգային երկու հզոր սյուները՝ Պետություն ու Եկեղեցի։ Բայց նաև հասկանում եմ, որ դարավոր առճակատման լուծումն առանց ցնցումների անհնար է։

Բոլոր դեպքերում գնահատականի է արժանի փաստը, որ այսօրվա իրադարձությունները ինչ-որ պահի կանգնեցվեցին, թեպետ բազմաթիվ էին ներսի և դրսի թափթփուկները որոնք ձեռքերը շփելով արյուն էին տենչում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում