Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցող դեպքերի առթիվ
Լարվածությունն Արևելյան Երուսաղեմում մեծ մտահոգություն է առաջացնում, կողմերը պետք է զերծ մնան սադրիչ գործողություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
«Ֆրանսիան խստորեն դատապարտում է նախորդ գիշեր Գազայի հատվածից իրականացված հրթիռակոծությունները, որը միջազգային իրավունքի խախտում է համարվում»,- ասվում է հայտարարության մեջ:
Փարիզը կողմերին առավելագույն զսպվածության կոչ է արել՝ հնարավորինս շուտ վերականգնելու հանգստությունը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 17-ին մտադիր է Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների ու իսրայելցիների միջև ապրիլի կեսերից սկսված բախումների հարցով նիստ գումարել:
Կարծիքներ